News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի քաղաքացին 17 տարի Ադրբեջանում ապրել է ստրկության մեջ։ haqqin.az-ը հաղորդում է, որ միջադեպի մանրամասները հայտնել է  Ուկրաինայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը Facebook-յան իր էջում։ 

Նրա խոսքով՝ Դնեպրոպետրովշչինայի 65-ամյա բնակիչը 1991 թվականից մշտապես Ադրբեջան էր մեկնում սեզոնային աշխատանքների համար, սակայն 1999 թվականին գործատուներից մեկը, բռնի ուժ կիրառելով, ուկրաինացուն ստիպել է ստրկությամբ զբաղվել։ Նրան իրավապահներն ազատել են 2016 թվականին՝ հատուկ գործողության ժամանակ։ Տղամարդը ծանր վիճակում էր. նա չէր կարողանում խոսել կամ ադեկվատ կերպով արձագանքել իրականությանը։ Բուժման երկարատեւ կուրսից հետո նա իրեն այժմ բավարար է զգում։

2017 թվականին տղամարդը վերականգնել է Ուկրաինայի անձնագիրը, եւ այժմ Ուկրաինայի ոստիկանությունը՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան հետ միասին զբաղվում են նրան հայրենիք վերադարձնելու հարցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ