News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանա լճի ափին հանգստի գոտի ստեղծելու ժամանակ հայկական գերեզմանի վրա զուգարան եւ հանդերձարան կառուցելու հարցը ընդդիմադիր «Ժողովրդահնարապետական» (CHP) եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության մի շարք պատգամավորներ տեղափոխել են խորհրդարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը,  HDP-ի եւ CHP-ի պատգամավորները գրավոր հարցադրում են ուղղել Տուրիզմի եւ մշակույթի նախարարին՝ պարզաբանում պահանջելով Վանի Արտամեդում կառուցված լողափին հայկական գերեզմանի վրա զուգարան եւ հանդերձարան կառուցելու հետ կապված։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում տեղեկություն էր հայտվել, որ Վանի Արտամեդի շրջանում Անկարայի կողմից Վանի եւ Արտամեդի ժամանակավոր քաղաապետերը հանրային լողափում հայկական գերեզմանի վրա զուգարան եւ հանդերձարան են կառուցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ