Թուրքիայի նախագահի փեսա, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը արտասահմանում սովորող թուրք ուսանողների հետ հանդիպման ժամանակ տարօրինակ հայտարարություն է արել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը ուսանողների հետ զրույցում խոսել է արտասահման փախած գյուլենականներից։ Նա դիմել է ուսանողներին՝ ասելով․ «Դուք քաջ համբերություն ունեք, որ տեսնում եք գյուլենակակններին ու բան չեք անում։ Ես ձեր փոխարեն որ լինեի, դրանց կխեղդեի»,-ասել է Էրդողանի փեսան։