News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երախտագիտություն է հայտնել Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ Բելառուսից հրշեջներին, որոնք օգնել են մարել հրդեհը Բորժոմի Խարագուլի ազգային պարկում փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Այսօր առավոտյան նախագահն արտակարգ դրության վայր է ժամանել ու անձամբ ծանոթացել իրավիճակին։ Ներկա պահին հրդեհները մարելու համար գործի են դրվել 6 ուղղաթիռներ եւ ինքնաթիռ։ Դրանցից երկուսը պատկանում է Վրաստանի ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանությանը, մեկը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ին, մեկը՝ Բելառուսի ԱԻՆ-ին, եւս երկու ուղղաթիռ եւ ինքնաթիռը Վրաստան են ուղարկել Թուրքիայի իշխանությունները։ Հրդեհը մարում են 95 հրշեջ-փրկարարներ Ադրբեջանից եւ 70 հրշեջներ՝ Հայաստանից։

Նախօրեին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելին հայտնել է, որ  ամերիկյան իշխանությունները եւս պատրաստ են օգնություն ցուցաբերել տարերային աղետի դեմ պայքարում։ Այսօր հայտնի է դարձել, որ Եվրամիության երեք երկրներ՝ Գերմանիան, Ռումինիան ու Հունաստանը, Վրաստանին ուղղաթիռների տեսքով օգնություն են առաջարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ