News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Օզգյուլ Դումանն այդ քայլին է դիմել, քանի որ ըստ նրա, Թուրքիայում իրեն հալածել են: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաքննության ընթացքում Դումանի պաշտպան Արարատ Գրիգորյանը:

«Դումանը պատմել է, որ Հայաստան է եկել քաղաքական ապաստան խնդրելու համար, քանի որ Թուրքիայում նրան հալածել էին»,- ասաց Արարատ Գրիգորյանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ երիտասարդ Օզգյուլ Դումանը մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Դումանին այդ հարցում օգնել է Աբդուլբարի Կանատը: Վերջինս Թուրքիայի քաղաքացուց պահանջել է 10 հազար դոլար՝ խորհուրդներով, ցուցումներով և տեղեկություններ տրամադրելով՝ օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը:

Դումանն ու Կանատը կալանավորված են:

Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է շինընկերության տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Ամենաշատ