News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում գողացած Այվազովսկու «Ծովը» կտավը Շվեյցարիայում աճուրդից հանվել է, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային անվտանգության կենտրոնը ՌԴ Մշակույթի նախարարության հետ համատեղ պարզել են գողացված արվեստի գործի գտնվելու վայրը։ Այն ՌԴ մշակութային ժառանգության համար հատկապես մեծ արժեք ունի»,– ասել է Վոլկը։

Նրա խոսքով՝ տվյալներ են ստացվել, որ Շվեյցարիայի տարածքում Koller աճուրդի տունը վաճառքի է հանել Հովհաննես Այվազովսկու 1845 նկարված «Տեսարան դեպի Ռեվել» կտավը, որի օրիգինալ անվանումն է «Ծովը»։

«Արվեստի գործը գողացել էին 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարանից։ Ինտերպոլի գծով շվեյցարացի գործընկերների հետ համագործակցության շնորհիվ գողացված կտավը, որը վաճառքի էր հանվել ավելի քան 1 մլն դոլարով, հանվել է աճուրդից»,– տեղեկացրել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Այս պահին աշխատանքներ են ընթանում կտավը Ռուսաստան վերադարձնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայից կամավոր հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն
Նույն օրը, նույն բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ..
Վերականգնվել է պետության պատճառված 20 միլիոն դրամի վնասը. ՀՀ դատախազություն
2018թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության...
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Հաղարծինում բնապահպանների ծեծի դեպքի մասին
Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ...
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կան զոհեր
14 մարդ է զոհվել, եւս 16-ը վիրավորվել է...
Հեռուստաշոուի ժամանակ ակրոբատուհին բարձրությունից ընկել է կրակի մեջ
Միջադեպի տեսագրությունը հայտնվել է The America's Got Talent-ի ֆեյսբուքյան էջում...
Արցախում ապօրինի հատվել է 54 ծառ, վնասը կազմել է շուրջ 700 հազար դրամ
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 88 հատատեղից ապօրինի ծառահատումը կատարել է...
Ամենաշատ
Partner news