Կապանի տարեց բնակիչը հայտնվել է դատարանում կնոջը ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 67-ամյա Սերյոժա Ղ.-ն սեպտեմբերի 1-ին առավոտյան բռունցքներով հարվածել է կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր մասերին:
67-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: