News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է սեքսուալ ոտնձգությունների մասին մեղադրանքները՝ անվանելով դրանք «ֆեյք լուրեր», հաղորդում է AFP-ն:

«Դրանք ամբողջությամբ կեղծ լուրեր են: Դրանք հորինվածքներ են եւ ամոթ է, որ նման բան է տեղի ունենում, բայց սա կատարվում է քաղաքակնության աշխարհում», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Թրամփի «Աշակերտ» ռեալիթի շոուի նախկին մասնակիցը նրա դեմ հայց է ներկայացրել՝ նշելով, որ Թրամփը ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ, մասնավորապես փորձել է «համբուրել եւ ձեռք տալ» առանց իր համաձայնության: Թրամփը հերքում է այս մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ