News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցած 4 տարիներին Չինաստանի տնտեսությունն ամեն տարի միջինում 7,2 տոկոս աճ է գրանցել:

Համաշխարհային  աճի մեջ տարեկան միջին ավանդը 30 տոկոսից անցել է: Այս մասին Չինաստանի զարգացման եւ բարեփոխումների հարցերով պետական կոմիտեի նախագահ Հե Լիֆենը հայտնել է Պեկինում ընթացող Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:

Պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի քաղաքներում զբաղվածության թիվը արդեն 4 տարի անընդմեջ մեծանում է ավելի քան 13 մլն մարդով: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին այն աճել է 10,97 մլն մարդով:

Հե Լիֆենը հայտնել է, որ վերջին 4 տարիներին աղքատությունից ազատվել է ավելի քան 55 մլն չինացի: Այս տարի երկրում չքավորների թիվը կրճատվել է եւս ավելի քան 10 մլն մարդով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ