ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կարգադրել է ԱՄՆ ժամանող փախստականների ընտրության ծրագիրն է՛լ ավելի խստացնել, փոխանցում է Gazeta-ն:
«Ես հենց նոր կագադրեցի, որ ներքին անվտանգության նախարարությունը խստացնի առանց այն էլ արտակարգ ընտրության ծրագիրը»,- իր «Թվիթերում» հայտնել է Թրամփը:
Նա հավելել է, որ «քաղաքականապես կոռեկտ լինելը հրաշալի է, բայց ոչ այս դեպքում»:
I have just ordered Homeland Security to step up our already Extreme Vetting Program. Being politically correct is fine, but not for this!
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքում ահաբեկչության իրագործման մեջ կասկածվող 29-ամյա ուզբեկ Սայֆուլո Սաիպովը Ներքին Մանհեթենում հարձակումն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:
Հոկտեմբերի 31-ի ցերեկը ավտոմեքենայի ղեկին նստած տղամարդը մի քանի մարդու վրաերթի է ենթարկել, այնուհետեւ հրաձգություն սկսել: Հարձակվողին ոստիկանները ձերբակալել են: Տեղի ունեցածի հետեւանքով 8 մարդ է զոհվել, 10-ից ավելին տարբեր վնասվածքներ են ստացել:
Donald J. Trump 



























