News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի առողջապահության բժշկական հանձնաժողովը սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին հանձնել է փաստաթղթերը, որոնց համաձայն՝ նրան հակացուցված կամ արգելված չէ մեքենա վարելը։  Այս մասին «Գազետա»–ին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Կեմուլարիան՝ մեկնաբանելով կիրակի Կոմսոմոլսկայա պողոտայի վրա Mercedes–ի ղեկին գտնվող Բաղդասարյանին ձերբակալելու փաստը։

«Նա նստել էր ղեկին, քանի որ ոստիկանության աշխատակիցները չեն կատարոմ օրենքը,– ասել է փաստաբանը,- նա Մոսկվայի առողջապահության բժշկական հանձնաժողովից փաստաթղթեր ունի այն մասին, որ տրանսպորտային միջոց վարելու համար որեւէ հակացուցում չկա։ Նրան ուղեղի էնցեֆալոգրամմա են արել մեկ շաբաթ ամեն օր 6 ժամ շարունակ։

Ոչ մի էպիլեպսիա էլ չկա։ Այդ փաստաթղթերը մեզ մոտ են հայտնվել ավելի քան 1 շաբաթ առաջ, բայց ՃՈ աշխատակիցների համար դրանք ոչինչ չեն նշանակում։ Նրանք ուղղակի անտեսում են այդ փաստաթղթերը։ Թեպետ օրենքով նրանք պարտավոր են վերադարձնել նրա վարորդական իրավունքը։ Նրան ոչ ոք չի զրկել վարորդական իրավունքից, նրանց գործունեությունն ուղղակի կասեցրել են։ Այդ իրավունքները Տվերում են, բայց մեզ ուղարկում են Մոսկվա, որտեղ նա գրանցված է։ Իսկ Մոսկվայում ասում են, որ մենք հասկանում ենք, որ պետք է ձեզ վերադարձնենք, բայց ձեր իրավունքները պահվում են Տվերում, եւ մենք չենք կարող դրանք վերադարձնել»։

Միաժամանակ նշենք, որ Կոմսոմոլսկայա պողոտայի վրա նրան ձերբակալելիս ՃՈ աշխատակիցներն արձանագրություն են կազմել, եւ աղջիկը պարտավորվել է 5-15 հազար ռուբլի տուգանք վճարել, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։

Մոսկվայում նորից ձերբակալել են Մառա Բաղդասարյանին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ