News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մառա Բաղդասարյանի անունը նորությունների լրահոսից չի հեռանում: Բանն այն է, որ վարորդական իրավունքից զրկված աղջկան բռնացնում են ավտոմեքենայի ղեկին. վերջին անգամ նրան նոյեմբերի 8-ին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար 15 հազար ռուբլով տուգանել էին: Մինչդեռ Մառայի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը պարզապես ուշադրություն է գրավում իր եւ իր խնդրի վրա: Աղջիկը վաղուց է ցանկանում վարորդական իրավունքը վերադարձնել, սակայն նրան շարունակ մերժում են: Ի դեպ, նա առաջիկայում պատրաստվում է վա-բանկ գնալ եւ դատարանում իր ուզածին հասնել:

Մառա Էլմարի Բաղդասարյանը «ոսկե» երիտասարդության ներկայացուցիչ է, սթրիթռեյսեր, ում անվանում են Մոսկվայի փողոցային ավտոարշավների «թագուհի»: Ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 3-ին Նիժնի Տագիլում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նրա հոր խոսքով՝ ցանկանում էր իրավապահ մարմիններում աշխատել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աղջկա ծնողները բաժանված են: Հայրը՝ Էլմար Էլմիրի Բաղդասարյանը «Նուչար» ԲԲԸ սեփականատերն է եւ զբաղվում է մսի մեծածախ առեւտրով:

Բաղդասարյանը պրոֆեսիոնալ ավտոարշավորդի հմտություններ ունի, նա 15 տարեկանից կարտինգով է զբաղվել, հետո իր ուժերը փորձել է տրեկում: Սակայն աղջկա խնդիրն այն է, որ նա ղեկի մոտ հայտնվելիս ճանապարհային երթեւեկության կանոններն անտեսում է: Միայն 2015 թվականին արագությունը գերազանցելու համար նրան մոտ 150 անգամ տուգանել են ընդհանուր առմամբ ավելի քան 1 մլն ռուբլով:

Հատուկ նախապատվություն է տալիս «Մերսեդես» մակնիշի մեքենաներին: Մականունը՝ «Մառա 049» ստացել է՝ ըստ իր մեքենայի համարի: Ավտոդպրոցում նրան անմիջապես «ապագա մարդասպան» են անվանել: Կանխատեսումներն արդարացել են: 2015 թվականի հոկտեմբերի 3-ին Կուտուզովի պողոտայում, ենթադրաբար, հենց Մառան է վարել BMW-ն, որը ճանապարհային պատահարի մեղավորն էր, սակայն նախընտրել են մեղավոր համարել մոսկովյան բուհի զոհված ուսանող Մարկ Գոլպերինին:

Բաղդասարյանի փաստաբանի խոսքով՝ հիմա Մառայի մոտ ամեն ինչ կարգին է: Նա վերջերս անցել է բժշկական հանձնաժողովի զննում, ստացել իր առողջական բավարար վիճակի մասին տեղեկանքներ: Հոգեբանները, հոգեբույժները, նարկոլոգները միաձայն եզրահանգում են կատարել, որ նրան թույլատրելի է տրանսպորտային միջոցներ վարել։

Մառա Բաղդասարյանը հանրահայտ է դարձել Մոսկվայում Mercedes-Benz Gelandewagen-ով մրցարշավի սկանդալային պատմությունից հետո, որում նշվում էր «Լուկօյլ» ընկերության ղեկավարի տեղակալի որդու՝  Ռուսլան Շամսուարովի անունը: Նրա ընկերներից մեկը դատապարտվել էր 300 ժամ պարտադիր աշխատանքի ոստիկաններին վիրավորելու համար: Երրորդ ֆիգուրանտին արդարացրել էին: Բաղդասարյանը գործով որպես վկա էր անցնում, քանի որ ուղեւորի նստատեղին էր եղել:

Ավելի ուշ նրան բազմիցս կանգնեցրել են ճանապարհային երթեւեկության կանոնները կոպիտ խախտելու եւ ագրեսիվ ընթացքի համար: Մի քանի հարյուրի հասնող տուգանքների վճարումից խուսափելու համար Մառան դատապարտվել 2 վարչական կալանքի 15 եւ 10 օրով:

Մարտի 21-ին դատարանը Բաղդասարյանին ցմահ զրկել էր վարորդական իրավունքից բժշկական հակացուցումների պատճառով: Աղջկա մոտ ճանապարհային պատահարից հետո ստացած գանգուղեղային վնասվածքի հետեւանքով էպիլեպսիա էին ախտորոշել:

 

Ըստ՝ LentaАиФ5-tv.ruИнстраграммы.ру հրապարակումների

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ