News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հաագայի տրիբունալի դատավոր Ալֆոնս Օրին դատավճռի կայացման ժամանակ գեներալ Ռատկո Մլադիչին հեռացրել է դատարանի դահլիճից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գեներալ Մլադիչը դատարանի դահլիճ է մտել դադարից հետո, որի ժամանակ բժիշկները նրա մոտ բարձր ճնշում են գրանցել, եւ սկսել է ինչ-որ բառեր բղավել տրիբունալի դատավորների հասցեին: Անհնար է եղել հասկանալ ասվածի բովանդակությունը:

Դատավորը Մլադիչին նախազգուշացում է կատարել, այնուհետեւ դատարանի դահլիճից հեռացրել անվայել պահվածքի պատճառով՝ հստակեցնելով, որ ամբաստանյալը կարող է նիստի հետագա ընթացքին հետեւել են «բազմոցին» նստած:

Սրան զուգահեռ՝ պաշտպանները դատարանից պահանջել են նիստն ընդհատել Մլադիչի առողջական վիճակի պատճառով, սակայն Օրին հայտարարել է, որ դատավճռի հրապարակումը կշարունակի:

Հաագայում ՆՀՄՏ դատարանում մեկնարկել է գեներալ Մլադիչի դատավճռի հրապարակումը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ