News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովներին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի Թագավոր Ֆիլիպի եւ վարչապետ Շառլ Միշելի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 24-ին ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ