News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիզբոլլահի» ներկայացուցիչները Լիբանանի խորհրդարանում հայտարարել են, որ վարչապետ Սաադ Հարիրիի վերադարձը երկիր եւ նրա «դրական հայտարարությունները» «հեռանկարային են» եւ ազդանշան են ուղարկում այն մասին, որ իրավիճակը «կարող է կարգավորվել», հաղորդում է AP-ն:

«Հիզբոլլահի» պատգամավոր Հասան Ֆադալան ասել է, որ Հարիրիի հայտարարությունները կարող են հիմնված լինել «հարմար» լուծումներ գտնելու որոնումներով:

Լիբանանում իրավիճակը սրվեց, երբ Հարիրին Էր Ռիադում անսպասելի իր հրաժարականի մասին հայտնեց: Նա շիիթական «Հիզբոլլահին» եւ Իրանին Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակոթւյուն սերմանելու մեջ մեղադրեց եւ հայտարարեց իր դեմ պատրաստվող մահափորձի մասին:

Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքներն անհիմն անավանեց: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարաեց, որ Հարիրիի հրաժարակնի պատճառները պետք է Սաուդյան Արաբիայում փնտրել եւ հավանական է, որ վարչապետը բռնի ուժով է Էր Ռիադում պահվում;

Նոյեմբերի 22-ին Հարիրին վերադարևձավ Բեյրութ այն բանից հետո, երբ Փարիզ, Կահիրե եւ Կիպրոս մեկնեց եւ հայտարարեց, որ որոշել է հետաձգել հրաժարականը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ