News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի վերջին արձակումը, փոխանցում է DW-ն: 

Նոյեմբերի 29-ին տարածված հայտարարության մեջ Գուտերեշը Փհենյանին կոչ է արել «զերծ մնալ հետագա ապակայունացնող քայլերից»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Կորեայի գործողությունները համարել է «ՄԱԿ ԱԽ բազմաթիվ բանաձեւերի խախտում, որոնք խափանում են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը»: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը հրթիռի արձակումը բնորոշել է  որպես Հյուսիսային Կորեայի «եւս մեկ լուրջ սադրանք» եւ «միջազգային պարտավորությունների անթույլատրելի խախտում»:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) նշել է, որ Փհենյանը կրկին իրեն չի տեղեկացրել ծրագրած հրթիռային արձակման մասին՝ խախտելով 1977 թվականին ICAO-ին անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումների լույսի ներքո «առավել, քան երբեւէ կարեւոր է Փհենյանի կողմից միջազգային անվտանգության սպառնալիքին համատեղ դիմակայելը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Ես մի բան կասեմ, որ մենք այդ մասին կհոգանք»: Նա նաեւ շեշտել է, որ հերթական արձակումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը չի փոխի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ