News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիան մեղադրել է Հյուսիսային Կորեային, որը նոր հրթիռ է գործարկել՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, որոնցով Փհենյանին արգելվում է միջուկային եւ հրթիռային փորձարկումներ իրականացնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Միջուկային փորձարկումներն ու հյուսիսկորեական հրթիռների գործարկումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում են».– նոյեմբերի 29-ին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

Նրա խոսքով՝ սխալ կլիներ ենթադրել, որ դրանով Փհենյանը կարող է որպես պատասխան՝ բանակցություններ ստանալ։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտնել էր, որ փորձարկել է «Հվասոն-15» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է թիրախներ խոցել ԱՄՆ ամբողջ տարածքում:

Արձակումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հրամանով՝ ի պատասխան ամերիկյան կողմի «թշնամական քաղաքականության»:

Նոյեմբերի 28-ին արձակված հրթիռի թռիչքը տեւել է 53 րոպե եւ ընկել Ճապոնիայի ափերից 210 կմ հեռավորությամբ, Աոմորի պրեֆեկտուրայից ոչ հեռու: Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմել է 950 կմ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ «հրթիռի արձակումը հարեւան երկրների անվտանգության վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել»: ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան դատապարտել են Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ