News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել NIDA շարժման ակտիվիստ Ղիյաս Իբրահիմովի դատավճիռը։

Turan–ի  հետ զրույցում ակտիվիստի փաստաբան Զիբեյդա Սադիքովան հայտնել է, որ Իբրահիմովը սեփական ցանկությամբ չի մասնակցել վճռաբեկ բողոքի լսումներին։ Փաստաբանը նշել է, որ կալանքից հետո իր պաշտպանյալը կտտանքների է ենթարկվել եւ նախնական ցուցմունքները տվել է ֆիզիկական ճնշման տակ։

Պաշտպանող կողմը Գերագույն դատարանին խնդրել էր չեղարկել Բաքվի վերաքննիչ դատարանի վճիռը եւ կարճել քրեական գործը արդարացնելով պաշտպանյալին։ Պաշտպանող կողմը մտադիր է դիմել ՄԻԵԴ։ Ստրասբուրգի դատարանին արդեն կալանքի բողոքարկման եւ Իբրահիմովի դեմ խոշտանգումների մասին բողոք է ներկայացվել։

Հիշեցնենք, որ NİDA շարժման ակտիվիստներ Ղիյաս Իբրահիմովը եւ Բայրամ Մամեդովը կալանավորվել էին այն բանի  համար, որ Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա քաղաքական կարգախոսեր էին գրել։ Սակայն նրանց մեղադրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ եւ դատապարտել 10 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ