News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում դեկտեմբերի 6-ին կայացել է ճապոնական եռատող «71 հայկու» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։  «Հիկարի» հայ-ճապոնական գիտահետազոտական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ  հրապարակված ժողովածուն նվիրվել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Ժողովածուն ընդգրկում է տարբեր տարիքի ու մասնագիտությունների 36 հայերի եւ 35 ճապոնացի  բժիշկների, ճարտարապետների, նկարիչների, ուսանողների ու դպրոցականների բանաստեղծություններ։ Բոլոր բանաստեղծությունները նվիրված են խաղաղությանը, Հիրոսիմայում եւ Նագասակիում ատոմային ռմբակոծություններին, հայերի ցեղասպանության նահատակներին եւ մարդկության պատմության բոլոր պատերազմների զոհերին։

Կոմիտասի անվան թանգարանում տեղի ունեցած ներկայացման արարողությանը հանդես գալով ելույթով՝ Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեն ժողովածուի ստեղծման գործում, որի նպատակն խաղաղություն քարոզելն է։ «Հույս ունեմ, որ Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ավելի կխորանան»,-նշել է դեսպանը՝ իր ելույթը ավարտելով հայերեն շնորհակալությամբ։

Ժողովածուի հրատարակմանը աջակցել են JTI-ն, ՄԱԿ երեւանյան գրասենյանը, ԱԳՆ-ն, Մշակույթի նախարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ