News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը պնդում է, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ տարածաշրջանը կարելի է կառավարել Բրյուսելից: Այս մասին նա ասել է Catalunya Radio ռադիոկայանի հետ հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ Կատալոնիայի նախկին ղեկավարի՝ «այսօր խոշոր բիզնես ծրագրերը կառավարվում են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»: «Դրանք այն նորմալ պայմանները չեն, որոնք մեզ դուր են գալիս, սակայն սա ավելի լավ է, քան բանտից կառավարելը»,- ասել է Փուչդեմոնը: Նա գտնում է, որ «խորհրդարանի կանոնակարգերում չկա որեւէ դրույթ, որը կարող է խոչընդոտել պաշտոնը ստանձնելու այն միջոցներին», որոնք առաջարկում են ինքնավարության նախկին առաջնորդի կողմնակիցները:

Քաղաքական գործիչը շեշտել է, որ Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար մարմինը պետք է որոշի`արդյո՞ք նա կարող է հավակնել տարածաշրջանային առաջնորդի պաշտոնին: «Ճիշտ չէ, որ ես փախել եմ արդարադատությունից: Ես այստեղ ազատ եմ եկել, իսկ երբ հայտարարվեց իմ կալանքի մասին եվրոպական որոշումը, ես Բրյուսելում դատարանի առջև կանգնեցի, իսկ հետո իսպանական կառավարությունը հեռացրեց ինձ»,- վստահեցրել է Պուչդեմոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ