News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, Փհենյանում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը, փոխանցում է «Գազետա»-ն:

Կիմ Յո Չժոնն ընտանիքի անդամներից առաջինն է, ով  1950-1953 թվականներին Կորեական պատերազմից հետո այցելել է Հարավային Կորեա: Նա ժամանել է Հյուսիսային Կորեայի պատվիրակության կազմում՝ Խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար:

Հաղորդվում է, որ Կիմ Յո Չժոնը «լայն ժպտացել է», երբ նրան ողջունել են Հարավային Կորեայի պաշտոնյաները: Բացման արարողության ժամանակ Քիմ Չեն Ընի քույրը սեղմել է Հարավային Կորեայի նախագահի ձեռքը:

Վերլուծաբանները կարծում են, որ Կիմ Յո Չժոնին Օլիմպիական խաղերին ուղարկելու որոշումը թելադրված է ԿԺԴՀ-ի՝ դիվանագիտական ավելի մեծ բացության հասնելու, ինչպես նաեւ, ի վերջո, ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու ցանկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news