News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 10-ին Սեւոլում հանդիպում է ունեցել Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ, որը մասնակցում է Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը Փհենչհանում: Բանակցությունների գլխավոր պահերից մեկը Հյուսիսային Կորեայի առաջնորդի նամակի փոխանցումն ու Հարավային Կորեայի նախագահին Փհենյան հրավիրելն էր կարճ ժամկետներում երկկողմ գագաթաժողով անցկացնելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մուն Չժե Ինը, նախագահի աշխատակազմի ներկայացուցչի փոխանցմամբ, ի պատասխան հայտարարել է, որ իր այցը Փհենյան հնարավոր կլինի, երբ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:

Ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ խորհրդակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջ մղել Հյուսիսի եւ Հարավի միջեւ երկխոսությունը կապերի ամրապնդման նպատակով:

Նշենք, որ մինչեւ Հարավային Կորեա այցելելը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը եղել է Տոկիոյում, որտեղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Վաշինգթոնը կհրապարակի Հյուսիսային Կորեայի դեմ «կոշտ եւ ագրեսիվ» տնտեսական պատժամիջոցների նոր շարք, որի նպատակն է ստիպել Հյուսիսային Կորեային դադարեցնել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռի զարգացման ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ