News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան շարունակում է Փհյոնան Պուկտո նահանգի Յոնբեն միջուկային կենտրոնում զարգացնել ենթակառուցվածքները, որը կարող է վկայել այնտեղ կայանի փորձարկումների մասին։ Այս մասին ասվում է Գիտության եւ միջազգային անվտանգության ամերիկյան ինստիտուտի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այդ շրջանում մարտի 30-ին արբանյակից արված լուսանկարների վերլուծությունից հետո։

 «Մի քանի տարի անց Հյուսիսային Կորեան կարող է Յոնբենում սկսել  իր ջրային ռեակտորի նախամեկնարկային փորձարկումը։ Արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս, որ նախորդ ամիս շինարարական աշխատանքները շարունակվել են ռեակտորին շատ մոտ տարածքում, ինպես նաեւ այնտեղ, որտեղ, հավանական է, տեղակայված է  հովացման պոմպակայանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրապարակված տեսանյութում երեւում է, որ շենքը, որը պոմպակայանի գործառույթ է իրականացնում, տեղակայված է գետից ոչ հեռու։

Յոնբենի կենտրոնում տեղակայված է ուրանի հարստացման գործարան եւ 5 ՄՎտ հզորությամբ ռեակտոր՝ կառուցված 1986 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ