Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Սիրիայի վրա հրթիռային հարվածներին եղել է «ճիշտ ու օրինական»։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՝ հավելելով, որ հասցվել են «սահմանափակ, նշանակետային ու արդյունավետ հարվածներ», փոխանցում է The Guardian-ը։
Ընդ որում նա նորից նշել է, որ հարվածների նպատակը եղել է ոչ թե «Սիրիայի վարչակարգի փոփոխությունը», այլ ցույց տալը, որ միջազգային համայնքը չի աջակցի ու չի հանդուրժի քիմիական զենքի կիրառումը։ Մեյը նշել է, որ կնախընտրեր «այլընտրանքային ուղի», բայց «այլ հասանելի տարբերակներ» չեն եղել։ Նա շեշտել է, որ Լոնդոնը վստահ է, որ հրթիռային հարվածները հաջող են եղել։
Նա նաեւ ասել է, որ ապրիլի 16-ին խորհրդարանում հայտարարություն կանի ու պատգամավորներին հնարավորություն կտա հարցեր ուղղել իրեն։