News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ անցկացվող գագաթնաժողովը լավ նորություն է համարել, սակայն զգուշացրել է ավելորդ լավատեսությունից: Այս մասին ուրբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում նա հայտարարել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես անչափ ոգեւորված եմ տեղի ունեցածով: Չեմ կարծում, որ եթե որեւէ մեկը նայի միջուկային զենք մշակելու հյուսիսկորեական ծրագրերի պատմությանը, կարող է այս պահին չափից ավելի լավատեսորեն տրամադրվել, սակայն սա ակնհայտորեն լավ նորություն է»,- հայտարարել է Ջոնսոնը: Նրա հայտարարությունները հեռարձակվել են Sky News-ով:

Ավելի քան 10 տարում Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդների միջեւ առաջին բանակցությունները սկսվել են ուրբաթ սահմանային Փհանմունջոմում: 1953 թվականից ի վեր Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդն է, որ այցելել է Հարավային Կորեայի տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ