News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը մի շարք եվրոպական երկրներում այցելության շրջանակներում հանդիպել է Եվրոպական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել այն մասին, թե ինչ երեւույթների հետ է բախվել ադրբեջանական բանտում: NEWS-am-ի հետ զրույցում  Ալեքսանդր Լապշինը պատմել է իր հանդիպումների մասին:

Երկու շաբաթվա ընթացքում Ալեքսանդր Լապշինը այցելել է Ստրասբուրգ, Բեռլին, Վիեննա, Բրյուսել, Լոնդոն: Ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների պայքարի դեմ Եվրոպական կոմիտեի փոխնախագահ Մարկ Քելլիին:

Բեռլինում Լապշինը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Վիեննայում լրատվամիջոցների ազատությո հետ եւ գրասենյակի տնօրեն Ֆրան Մարոեւիչի հետ:

«Բրյուսելում եղել եմ Եվրոպական խորհրդարանում եւ հանդիպել Չեխիայից պատգամավորներ Յարոմիր Շտետինի եւ նրա գործընկերների հետ, Լյուքսեմբուրգից եւ Կիպրոսից պատգամավորների հետ:

Ինչպես նաեւ ելույթ եմ ունեցել Լրագրողների իրավունքների հարցերով կազմակերպությունում (IFJ): Լոնդոնում տեղի են ունեցել Amnesty International-ի եւ Փարիզում «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ղեկավարության հետ հանդիպումները:

«Ուղեւորության նպատակը եվրոպական տարբեր ատյաններում ելույթներն ու եվրոպական պատգամավորներին, խորհրդարանականներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ ծանոթացնելն  էր:

 Պատմում եմ, թե ինչպես ապօրինաբար ձերբակալվել էի Մինսկում, ինչպես Լուկաշենկոն ինձ համար առեւտուր էր անում Մոսկվայի հետ, առաջարկում էր չարտահանձնել Ադրբեջանին գազի համար  Բելառուսի պարտքի հետաձգման դիմաց, ինչպես Ռուսաստանը մերժեց նրան, ինչպես 60 հազար տոննա նավթի դիմաց նա ինձ Իլհամ Ալիեւին տվեց: Ինչպես էին ինձ ծաղրում Բաքվի բանտում, ինչպես էին փորձում մորս ծննդյան օրը՝ սեպտեմբերի 10-ին սպանել, ինչպես վախենալով իմ հնարավոր մահից, անսպասելի ներում շնորհեցին (թեւե ես երբեք չէի խնդրել) եւ ուղարկեցին Իսրայել: Ինչպես Իսրայելում ժամանելուց արդեն մեկ ժամ հետո Թել Ավիվի «Շիբա» հոսպիտալում էի, որտեղ իսրայելական դատաբժշկական փորձագետները անցկացրել են բոլոր ստուգումները եւ եզրակացություն են գրել, որ ելնելով Ադրբեջանում հասցված վնասվածքների բնույթից, կախվելու բեմականացմամբ մահափորձ է կատարվել: Փորձաքննություններ են անցկացվել նաեւ Լոս Անջելեսում եւ Ամստերդամում: Դրա հիման վրա ես Ադրբեջանի դեմ հայցով դիմել եմ ՄԻԵԴ՝ պետությանը մեղադրելով մահափորձում », - ասել է Լապշինը:

«Պատմում եմ, որ համացանցով եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի այս կամ այն քաղաքների փողոցներում պատահական հանդիպումների ժամանակ շարունակում եմ սպառնալիքներ ստանալ ադրբեջանական քաղաքացիներից: Ինչպես նաեւ, որ Ադրբեջանի կառավարական լրատվամիջոցները շարունակում են իրենց ժողովրդին ներշնչել, որ ես վտանգավոր հանցագործ եմ եւ իբրեւ թե աշխատում եմ հայերի փողերով Իլհամ Ալիեւին տապալելու համար», - հավելել է բլոգերը:

Հունիսին այցեր են նախատեսվում ԱՄՆ եւ Կանադա, որտեղ նույնպես բազմաթիվ հանդիպումներ են լինելու ամերիկյան կոնգրեսականների եւ լրագրողների հետ, իսկ  Կանադայի խորհրդարանում մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ելույթ է ծրագրված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ