News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական համակարգը ոչ թե պետք է վերացվի, այլ զարգացվի եւ ավելի դեպի ապակենտրոնացում տանող քայլեր կատարվեն. «Դրանից է բխում այն, որ վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն: Ոստիկանության, ազգային անվտանգության նկատմամբ վերահսկողություն ունենալը բխում է խորհրդարանական համակարգի տրամաբանությունից։ Դրանց նկատմամբ վերահսկողություն նաեւ ԱԺ-ն պետք է ունենա»:

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ նոր ընտրական օրենսգիրք պետք է ընդունվի, որտեղ պետք է վերացվի տարածքային-ռեյտինգային համակարգը»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Ռուստամյանը կարծում է, որ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի պարագայում ձեռք բերված պայմանավորվածությունները, գործընկերային հարաբերությունները պետք է պահպանվեն. «Ցեղասպանության հարցում պետռք է վարվի այն քաղաքականությունը, որի մասին ՀՅԴ-ն վաղուց ասում է: Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի այն տրամաբանությամբ, որն արտահայտել է Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ