News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կամայականությունների հարցը կարող էր միայն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելքիս Ցոլակյանը լուծել։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը։

«Ֆելիքս Ցոլակյանը կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելով այդ ամենը կմոռացվի։ Ո՛չ, ես ասում եմ՝ գրոշ չարժի ձեր կողմը»,–նշեց նա։

Շիրակի համալսարանից հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանն էլ խոսելով ռեկտորի ապօրինությունների մասին՝ հայտնեց, որ համալսարանից հեռացված մյուս գործընկերոջ՝ Հովհաննես Խորիկյանի հետ հանդիպել են բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելքիս Ցոլակյանին ու Կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի հետ,  որոնք բացահայտ հայտարարել են, որ Մինասյանի թիկունքում անձամբ Սերժ Սարգսյանն է կանգնած։

«Ստացվում է, որ այն ապօրինություններն ու հանցագործությունները, որ թույլ էր տալիս Սահակ Մինասյանը, կոծկվում էր իշխանությունների կողմից՝ Բաղրամյան 26-ի անմիջական հովանավարությամբ։ Դա է պատճառը, որ Շիրակի դատախազությունը ոչ մի հետաքննություն չսկսեց առնվազն նրա 4 դրվագով ապօրինությունները քրեորեն պատժելու համար՝ գրադարանային ֆոնդի կեսից ավելի ոչնչացումը, ահռելի ֆինանսական վնասը բուհին, որը կարելի է տեսնել ԿԳՆ հաշվետվության մեջ, գնումների մասին օրենքի խախտման համար, քանի որ բուհը չի հրապարակել գտնումները gnumner.am եւ azdarar.am կայքերում, եւ լիցենզիաների մասին օրենքը խախտելու համար: Օրինակ՝ ՇՊՀ ռեկտորը համապատասխան լիցենզիա է ստացել իրավագիտություն, քաղաքագիտության եւ սոցիոլոգիա առարկաների դասավանդման համար եւ այն պահանջը, որ համալսարանը պետք է ունենա 3 գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող դասախոսներ, պահպանված չէ։ Ավելին, ռեկտորը բիզնես է անում այդ լիցենզիաներով»,–ընդգծեց նա։

Հովհաննես Խորիկյանը եւս մեղադրեց Ֆելիքս Ցոլակյանին. «Այստեղ պատասխանատվություն է կրում նաեւ Ֆելիքս Ցոլակյանը, որը չհասկանալով համալսարանի դերը, կարեւոր խնդիրները՝ գալիս հումորներ է պատմում ու գնում»,–վրդովմունք հայտնեց  նա։

Համալսարանի գիտություն, արտաքին կապերի համար պատասխանատու պրոռեկտորն էլ, որը մայիսի 3-ին ազատվել է աշխատանքից, նկատեց, որ աշխատանքի ազատումները չեն կատարվում մեկ օրում, ավելին հայտնեց, որ ռեկտորի գործողությունների պատճառով շատ մասնագետներ կամ հրաժարական են տվել, կամ հեռացվել աշխատանքից, ուստի այսօր ուսումնական գործընթացը համալսարանում դադարեցված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ