News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Միհրան Պողոսյանը թեեւ  կուսակցությանն անդամագրվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ, սակայն առայժմ մտադիր չէ լքել ՀՀԿ–ն։ Այդուհանդերձ, Միհրան Պողոսյանը կողմ է քվեարկել ինչպես վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այնպես էլ վերջինիս գլխավորած կառավարության ծրագրին։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ խմբակցությունը լքել են ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները՝ Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գեւորգյանը, գործարարներ Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը։ Թե Միհրան Պողոսյանն ինչու է ընդդիմադիր ՀՀԿ–ի շարքերից հավանության արժանացնում կառավարության քայլերը,  մանրամասնել է NEWS.am–ի հետ զրույցում։

Պարոն Պողոսյան, հեղափոխությունից հետո մասնավորապես ՀՀԿ գործարար թեւը հեռանում է կուսակցությունից, խմբակցությունից, իսկ Դուք մտադի՞ր եք հետեւել նրանք։

Ես այսօր նման մտադրություն չունեմ։

Իսկ վա՞ղը։

Վաղը կխոսենք։

Ինչո՞ւ եք շարունակում մնալ Հանրապետական կուսակցությունում, այն իշխանություն չէ, ինչո՞վ է գրավիչ Ձեզ համար։

Ոչ մի պատճառ չունեմ այսօր ՀՀԿ–ում չմնալու եւ գտնում եմ, որ նման խնդիր քննարկելը ակտուալ չէ։

Մինչեւ արտահերթ ընտրություններ մնալո՞ւ եք ՀՀԿ–ում։

Այսօր դեռ վաղ է դրա մասին խոսել, ժամանակը կգա,  ես որոշում կկայացնեմ։ Վաղ է դրա մասին խոսելը։

Ձեր գործընկեր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ  կուսակցությունը լքում են իշխանության՝ հնարավոր ռեպրեսիաների պատճառով։  Համամի՞տ եք Աշոտյանի հետ։

Արմեն Աշոտյանի կարծիքն է դա, ամենքի համար պատճառը յուրովի է, ես պատրաստ չեմ քննարկելու այս կամ այն պատգամավորի դուրս գալու պատճառը։ Ռեպրեսիա բառը, վենտեդա բառը էսօր չեմ օգտագործի եւ գտնում եմ, որ շատ նորմալ է, որ ստուգումներ են կատարվում, եւ պետք է ստուգումներ կատարվեն։ Այնպես չէ, որ նախկին իշխանության օրոք ստուգումներ չեն կատարվել։ Իշխանության գործառույթն է կազմակերպել ստուգողական այդպիսի արշավներ թե´ տնտեսական, թե´ այլ ոլորտներում։ Համենայնդեպս, ես այսօր իշխանությունից ճնշում, ռեպրեսիա չեմ տեսնում։ Հույս ունեմ, որ ապագայում նույն կարծիքին կլինեմ։

Հնարավոր է՝ վերանայվեն աղմկահարույց քրեական գործերը, որոնք փակվել են նախկին իշխանության ձեռամբ։ Մտավախություն չունե՞ք, որ Ձեր անվան հետ կապված օֆշորային սկանդալի գործը կրկին կհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում, որքան էլ որ պնդում եք՝ այդ էջը փակված է։

Շատ ավելի լավ կլինի, որ բոլոր կասկածելի օղակները ստուգվի, եւ մեկ անգամ եւս հասարակությունը տեսնի, որ այն, ինչ նախկինում ես հայտարարել եմ, համապատասխանում է իրականությանը։ Եթե մենք խոսում ենք օֆշորի վերաբերյալ, մեկ անգամ եւս հանրությունը թող տեսնի, որ այդ ամենը հորինված պատմություն էր։ Ես ապրել եմ իմ խղճի կամոք, փորձել եմ ապրել ճիշտ եւ արել այն ամենը, ինչը գտել եմ, որ ճիշտ է։ Դրա համար մտավախություն չունեմ։  Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ, ո´չ կուսակցության, ո´չ էլ անհատների։ Ես Հանրապետական կուսակցության շարքերն անդամգրվել եմ ընտրություններից մեկ–երկու ամիս առաջ եւ երեւի թե ամենանոր հանրապետականներից եմ եւ, այնուամենայնիվ, այսօրվա ընդդիմություն լինելու փաստը չի կարող պատճառ հանդիսանալ, որ ես լքեմ Հանրապետականը։

Պարոն Պողոսյան, կառավարության ծրագրին կողմ քվեարկեցիք, ի՞նչն էր Ձեզ դուր եկել մասնավորապես, ինչպե՞ս կբնութագրեք ծրագիրը։

Այն փիլիսոփայական, ցանկությունների ծրագիր է։ Կլիներ շատ ավելի առողջ, եթե մենք իրականում տեսնեինք թվեր։ Եւ ի վերջո, գոյություն ունի ինչ–որ մի նպատակ, որը դրվում է, եւ ցանկացած կառավարություն իշխանություն փորձում է հասնել այդ նշանակետին, նպատակին, ինչը ամրագրվում է որոշակի տվյալներով ու թվերով։ Ցանկալի կլիներ, որ այդ ամենը լիներ։ Ես կողմ եմ քվեարկել՝ թույլ տալով եւ հույս ունենալով, որ կառավարության ցանկություններն իրագործվեն։

Այսինքն՝ Փաշինյանի թիմի ծրագիրը Ձեզ վստահությո՞ւն է ներշնչել։

Ես իմ կողմ քվեարկելով՝ թույլ եմ տվել, որ իրականացվի այն ծրագիրը, որն առաջարկել են։

Դո՞ւք եք որոշել կողմ քվեարկել, թե՞ խմբակցության որոշումն է եղել։

Ոչ, ես անձամբ եմ որոշել կողմ քվեարկել։

Պարոն Պողոսյան, մինչեւ խորհրդարան գալը, Դուք զբաղեցնում էիք ԴԱՀԿ պետի պաշտոնը։  Այս ոլորտում եւս ստուգումներ են կատարվում, հնարավոր է կոռուպցիոն մեխանիզմների շղթան հասնի Ձեր ղեկավարած տարիներ։ Անհանգստություն չունե՞ք։

Չի սխալվում այն մարդը, որը չի աշխատում, կարեւորը, որ այդ սխալների հիմքերը աշխատանքային բնույթի լինեն։  Իմ պաշտոնավարման ինը տարիների ընթացքում եթե ԴԱՀԿ–ում սխալ եղել է, միայն աշխատանքային բնույթի է։  Չի սխալվում այն մարդը, որը տնից դուրս չի գալիս, ով տնից դուրս է գալիս, սխալվում է։

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե գործարարները իրեն խոստովանել են, որ ճամպրուկներով փող են տարել Բաղրամյան 26։ Այդ ճամպրուկները մեկնաբանվեցին, որպես պետությունից թաքցրած հարկեր։ Այս տարիների ընթացքում Դուք քանի՞ ճամպրուկ եք տարել Բաղրամյան 26։

Իհարկե, ոչ մի, չեմ լսել նման բան եւ ինձ չի հետաքրքրում դա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նա խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում». Վանեցյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը. Hraparak.am
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում...
Երբ Արցախի բանակի գեներալների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին. Շարմազանով
Պարզվում է Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա...
Այն, որ Արմեն Գրիգորյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե, սակայն, ինքը մեղավոր չէ. Աշոտյան
Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր...
Իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերում դառնալ դավաճան կամ դավաճանից վերածվել ազգային հերոսի. Ի. Սաղաթելյան
Անցյալը՝ լավ թե վատ, բոլորինս է...
Եթե ձեռք է տվել, պետք է խաղա. Աշոտյանը` Վանեցյանի քաղաքականություն մտնելու մասին
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքը չգիտի Վանեցյանի քաղաքկան ծրագրերի մասին…
«Հրապարակ». Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա եւ կմիանա այդ թիմին
Գյումրին դառնում է քաղաքական գործընթացների լուրջ հարթակ, այդ է նաեւ պատճառը...