Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը, հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»՝ վկայակոչելով Վրաստանի Գլխավոր դատախազությանը:
Նախորդ գիշեր Աբազովը հարցաքննության համար կանչվել էր դատախազություն, ինչից հետո, ըստ Առաջին ալիքի աղբյուրի, քննչական գերատեսչությունը որոշում էր կայացրել նրան ձերբակալելու մասին:
Աբազովի ձերբակալությունը ենթադրաբար կապված է Մառնեուլիում քաղաքացի Է.Ա.-ի նկատմամբ խմբակային անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի հետ, ինչի մասին ռեպորտաժ էր պատրաստել «Ստուդիա Մոնիտոր»-ը: Դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել: