News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւը կարող է խաթարել Մերձդնեստրյան կարգավորման հարցում նկատվող առաջընթացը:   Այս մասին ասվում է շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրապարակած մեկնաբանության մեջ:

ՊՆ-ն Մոլդովայի առաջարկած բանաձեւը անցանկալի եւ վտանգավոր է անվանել: «Մինչ օրս ռուսական ռազմական կոնտինգենտը Մերձդնեստրում խաղաղության եւ կայունության երաշխավորն է եղել: Բանաձեւի ընդունումը կարող է ձախողել Մերձդնեստրյան կարգավորման ճանապարհին վերջին ամիսներին նկատվող փխրուն առաջընթացը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ՝  հունիսի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պարզ մեծամասնությամբ ընդունել է բանաձեւի նախագիծ, որը կոչ է անում Մերձդնեստրից անհապաղ եւ ամբողջությամբ դուրս բերել խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ռուսական ռազմական ուժերին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 64 երկիր, դեմ է եղել15-ը, ձեռնպահ՝  83-ը:

Բանաձեւի նախագիծը մշակվել էր Մոլդովայի կողմից` Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Էստոնիայի հետ համատեղ:

Բանաձեւի կողմնակիցների թվում էին ԵՄ երկրների մեծ մասը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ու Կանադան: Աֆրիկյան եւ լատինաամերիկյան շատ երկրներ եւ մի շարք ԱՊՀ անդամներ ձեռնպահ են մնացել: Դեմ են քվեարկել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Նիկարագուան, Սիրիան եւ Վենեսուելան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ