Հոլիվուդյան հայտնի աստղ Նիկոլաս Քեյջը Թուրքիայում «Ուրվական արշավորդը-2» ֆիլմի նկարահանումների ժամանակ անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Դենիզլի նահանգի հայտնի Փամուքքալեի պատմական հուշարձանների մոտ ընթացող հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներն անցել են խիստ անվտանգության միջոցառումների ներքո։
Ֆիլմի սցենարներից մեկի նկարահանման ժամանակ Նիկոլաս Քեյջը սատանային հետապնդելու տեսարանում չի կարողացել բարձրանալ մոտ 10 մետր բարձությամբ կիսաքանդ շինության վրա։ Բազմաթիվ անգամ փորձելով բարձրանալ, սակայն անհաջողության մատնվելով, օսկարակիր դերասանը ստիպված է եղել դադարեցնել անհույս փորձերը: Ավելին, նկարահանող խմբի անդամներն են նրան օգնել, որպեսզի իջնի կես ճանապարհից:
































