News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Կառավարության աշխատակազմի շրջաբերականը, որը կարգավորում է քաղաքացիական ծառայողների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հաղորդակցությունը, իսկական սկանդալ է դարձել: Որոշ փորձագետներ դա համարում են տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակում, ինչպես նաեւ պաշտոնյաների համար խոսքի ազատության իրավունքի խախտում:

Առաջին անգամ այս մասին խոսել է նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչը, ով ժամանակին աջակցել էր կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի փոփոխություններին եւ լրացումներին: Հենց այս օրենքն է, ըստ փորձագետների, տվյալ շրջաբերականի համար իրավական հիմք հանդիսանում: Սակայն բոլորը չէ, որ համաձայն են այս տեսակետի հետ: Ոլորտի այլ մասնագետների կարծիքով, այս շրջաբերականը կառավարական գերատեսչությունների եւ հաստատությունների հետ լրատվամիջոցների շփման համար ընդհանուր ռազմավարություն ստեղծելու փորձ է: Այնուամենայնիվ, նրանք եւս կարծում են, որ շրջաբերականում կան որոշակի թերություններ:

Ամեն դեպքում հարց է  առաջանում՝ ինչու է նոր կառավարությանը, որի ներկայացուցիչները ժամանակին նշված փոփոխությունների դեմ էին արտահայտվում, անհրաժեշտ եղել գնալ ՀՀԿ-ի հետքերով:

Խոսքի ազատության եւ արտահայտման ազատության իրավունքի տեսակետից կառավարության աշխատակազմի շրջաբերականում լուրջ վտանգ չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով կառավարությանը լրատվամիկջոցների հետ շփման համար միասնական ռազմավարություն է անհրաժեշտ: Նա նշեց, որ այս շրջաբերականը  նման ռազմավարություն ստեղծելու փորձ է, որպեսզի բոլոր կառավարական կառույցները միասնական դիրքորոշմամբ հանդես գան: Դոյդոյանը նշեց, որ դրանում պետական ծառայողների համար խոսքի ազատության սահմանափակում չի տեսնում: Ըստ նրա, ոչ մի տարօրինակ բան չկա, որն շրջաբերականում նշվում է, որ ԶԼՄ-ին տրվող բացատրություններում, հարցազրույցներում, հայտարարություններում տեսակետները պետք է համընկնեն Կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարությա նծրագրին եւ ռազմավարական ուղղություններին:

«Եթե դու թիմի անդամ ես, ապա քո դիրքորոշումը պետք է համընկնի», - նշեց նա: Անձնական տեսակետի արտահայտման համար գոյություն ունեն սոցցանցեր, որտեղ նույն պաշտոնյան կարող է  արտահայտել իր միտքը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ թեեւ շրջաբերականը լավ նպատակ է հետապնդում, բայց դրանում որոշակի թերություններ կան: Մասնավորապես, նա նշեց, որ եւ գրավոր եւ բանավոր տեղեկատվության հարցման դրույթները հակասում են Ազատության մասին օրենքին: Մասնավորապես, գրավոր հարցումները պետք է ուղղվեն ոչ միայն Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, այլ նաեւ անմիջապես այդ վարչության անձին ով պատասխանատու է տեղեկատվության տրամադրման համար:

Նա նշեց, որ անհրաժեշտ էր նաեւ հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ եւ լսել լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, «մենք հնձում ենք Հանրապետական կուսակցության գործողությունների պտուղները»:

Նա նշեց, որ վերոհիշյալ շրջաբերականը, անշուշտ, խախտում է քաղաքացիական ծառայողների խոսքի ազատության իրավունքը եւ սահմանափակում է լրատվամիջոցների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Սակայն, այս շրջաբերականը ունի իրավական հիմքեր, որոնք բխում են «Կառավարության գործունեության եւ կառուցվածքի մասին» օրենքից:

Մելիքյանը հիշեցրեց, որ հենց ՀՀԿ-ն էր նախաձեռնել այս օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն կառավարության նիստերը պետք է փակ ռեժիմով անցնեն:

 «Այս օրենքում դրույթ կա, որի համաձայն նախարարները եւ այլ բարձրաստիճան պաշտոնաները իրավունք չունեն առանց վարչապետի թույլտվության նիստից տեղեկություններ հրապարակել: Այսպիսով, այս շրջաբերականը մտնում է այդ օրենքի տրամաբանության մեջ», - նշեց նա:

Մելիքյանը նշեց, որ անցյալում, մինչ փոփոխությունների ընդունումը, Կոմիտեն եւ ԶԼՄ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ ասում էին, որ նրանք անհիմն սահմանափակում են խոսքի ազատությունը:

 «Նախորդ իշխանությունները չլսեցին, իսկ այժմ ՀՀԿ ներակայցուցիչներչը բողոքում են խոսքի ազատության սահմանափակումից», -նշեց նա՝ հավելելով, որ հանրապետականները այս հարցն օգտագործում են որպես քաղաքական չարաշահում: Մելիքյանի կարծիքով, այս օրենքը հարկավոր է վերանայել, պետական պաշտոնյաները պետք է իրենց տեսակետը ազատ եւ հանգիստ արտահայտելու իրավունք ունենան:

Հարցին, թե ինչու հայտնվեց այս շրջաբերականը, հաշվի առնելով այն, որ նախորդ իշխանություների ներկայացուցչները ժամանակին նույնպես դեմ էին նշված օրենքին, Մելիքյանը նշեց, որ չէր ցանկանա ենթադրություններով խոսել:

 «Հնարավոր է, կառավարությունում որոշ պաշտոնյաների կողմից որոշակի վտանգ են տեսել: Սակայն ճիշտ կլինի այս հարցը անմիջապես կառավարությանն ուղղել», - ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մշակած շրջաբերականը:

Աշոտյանի հրապարակած փաստաթղթում նշված է, որ զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող դիրքորոշումները պետք է համընկնեն Կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին: Փաստաթղթի մեջ նշված է, որ կարգը պետք է խստագույնս պահպանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news