News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանություններն Արցախ այցի պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքը երկիր արգելվել է: Այս մասին հաղորդում է DW- ն՝ վկայակոչելով Bild պարբերականը:

Վայլերն Արցախ է այցելել 2014 եւ 2016 թվականներին: Հիմա Ադրբեջանը նրան «անցանկալի անձ» է հայտարարել: Ադրբեջան նրա մուտքի արգելքի որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով, այնպես որ ադրբեջանցի դեսպանի հետ այդ հարցով բանակցություններն անարդյունք են ավարտվել, պարզաբանում է Bild-ը:

Հարավային Կովկասի երկրների հետ Գերմանիայի հարաբերությունների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը պետք է օգոստոսի 24-ից Մերկելին ուղեկցեր Վրաստան, Հայաստան եւ Ադրբբեջան այցի ընթացքում:

Վայլերը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Ադրբեջանը հաճույքով իրեն որպես ժողովրդավար է ներկայացնում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորի դեմ այդ գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարության հետ»,- ասել է Վայլերը: Նա մտադիր է հրաժարվել ուղեւորությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ