News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում ազգային արժույթի 95 տոկոս դեւոլվացիան մասամբ փոխանակման սեւ շուկաները ճնշելու փորձ էր, որտեղ շատերը երկար տարիներ գնում եւ վաճառում էին դոլարը: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն` հղում անելով Bloomberg-ին:

Սակայն, այս փորձը անհաջող էր. Կարակասի փողոցներում նորից փոխանակման սեւ շուկաներ հայտնվեցին: Ազգային ֆինանսական համակարգի կայունացման փորձերից մի քանի ժամ անց սեւ շուկայում բոլիվարի արժեքը կտրուկ բարձրացավ: Դրանցից մի քանիսում այն հասնում էր  65 բոլիվարի մեկ դոլարի դիմաց:

Մյուսներում այն մեկ դոլարի դիմաց ավելի քան 100 բոլիվար էր, ինչը զգալիորեն գերազանցում է մեկ դոլարի դիմաց 60 բոլիվար նոր փոխանակման փոխարժեքը, որը օգոստոսի 17-ին հաստատել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Պաշտոնական եւ սեւ փոխանակման փոխարժեքի միավորելու փորձը չհաջողվեց մի քանի պատճառներով, նշում է Bloomberg-ը: Նախ, երկրում արժույթի վերահսկողությունը, որը թելադրում է, թե ով կարող է պաշտոնական շուկայում գնել եւ վաճառել դոլարները, ուժի մեջ մնաց:

Երկրորդ պատճառն այն է, որ Վենեսուելայի իշխանությունների նոր փոխարժեքը հուսալի չէ ներդրողների համար: Միեւնույն ժամանակ, նվազագույն աշխատավարձը 3,500 տոկոոսով բարձրացնելու հետեւանքով առաջացած հիպերգնաճը կարող է խաթարել բոլիվարի նոր փոխարժեքի արժեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ