News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 17
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսը տեղի ունեցավ Ֆրանսիայի դեսպանատանը: «Քաղաքական գործչի գրքի թարգմանությունը բավականին հազվադեպ երեւույթ է: Նման ստեղծագործությունները, որպես կանոն, ներքին օգտագործման համար են: Բայց հայերեն հրատարակությունը շատ բան է ասում երկու երկրների հարաբերությունների մասին»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

Ինչպես նշեց դիվանագետը, ըստ ֆրանսիական ավանդույթի՝ գրքի հեղինակ լինելը քաղաքական գործչի լուրջ հեղինակության ցուցիչ է: Մակրոնի գիրքը նվիրված է իր նախընտրական գործունեությանը եւ արտացոլում է Ֆրանսիայի իրադարձությունները: «Ֆրանսիայում ընտրություններից սկսված հեղափոխությունը նշանավորում է Հայաստանի հետ եւս մեկ զուգահեռ»,- նշեց դեսպանը:  

Դիվանագետը հիշեցրեց, որ 2016 թվականին գրած Մակրոնի գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին, որի շրջանակում նախատեսված է նաեւ գրքի հեղինակի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը: Գիրքը հրատարակել է Newmag ընկերությունը եւ արդեն վաճառվում է Երեւանի գրախանութներում: Ֆրանսիայում «Հեղափոխությունը» բեթսելեր է դարձել եւ հրատարակվել է ավելի քան 2 մլն տպաքանակով: Հայերեն թարգմանության հրատարակումն իրականացվել է Մշակույթի նախարարության եւ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի ֆինանսավորմամբ:

Թարգմանության հեղինակի՝ հեռուստահաղորդավար եւ հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ