News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գաղտնալսման սկանդալը այսօր կրկնվեց, հրապարակվեց դրա երկրորդ սերիան՝ այս անգամ եռակողմ՝ արդեն Նիկոլ Փաշինյանի մասնկակցությամբ, նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ քննարկում էր Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը՝ ընթացքում հետաքրքրվելով նաև Քոչարյանի գործից։ 

Շուտով Փաշինյանը մտավ ֆեյսբուքի ուղիղ եթեր, և բացատրեց, թե ինչու են հրապարակվում այդ նյութերը, ըստ նրա՝ կոռումպացված համակարգը տեսնում է, որ օղակը սեղմում է, և և փրկօղակ է փնտրում՝ պատերազմ հայտարարելով պետությանը և հեղափոխությանը,  և որպեսզի ինքը ջախջախի նրանց, ակնկալում է ավելի ուժեղ մանդատ ընտրությունների արդյունքում։ Փաշինյանը նաև նշեց, որ ձայնագրությունը մոնտաժված է, և ավելացրեց պակասող մի հատված։ 

Մինչ այս, գլխավոր ինտրիգը Արցախի դեմ դավադրության թեման էր՝Շահնազարյանի մեկնաբանությամբ։ Այդ հայտարարության հիմքերը պարզելու համար նրան հրավիրել էին ԱԱԾ-ից , բայց Շահնազարյանը նախընտրեց ասուլիս տալ։ Ասաց՝ ինքը քաղաքական գնահատական է տվել և այդ թեմայով Փաշինյանին հրավիրել հրապարակային բանավեճի։ 

Նա կրկին հայտարարեց՝ ներկայիս վարչախումբը իրականցնում է «Իշխանություն Արցախի փոխարեն» քաղաքականությունը, ուրեմն ըստ նրա՝ պետք է զրո ձայն տալ Փաշինյանին։ 

Փաշինյանը արձագանքեց ընդհանուր բանաձևով․ եթե որևէ մեկը պետական դավաճանության մասին հայտարարություն է անում, և չի գնում հաղորդում տալու իրավապահներին, ուրեմն շառլատան է։ 

Իսկ միջդիրքային կորցած տարածքների մասին, ասաց, Շահնազարյանը խոսում է Ադրբեջանի պետական քարոզչության լեզվով։ 

Այս թեմայով Դավիթ Շահնազարյանի մյուս վեճը Սասուն Միքայելյանի հետ էր, նա էլ, ըստ ՀՀԿ թեկնածուի, Օմարի բարձունքերը զիջած հրամանատարներից է։  Միքայելյանը դեռ երեկ արձագանքելով, այս մեղադրանքը համարեց ամեն սրբության ուրացում, ասաց՝ ուզում է մարդուն մրոտի, բայց չի կարող, պատասխան պիտի տա։

Իսկ առավոտը խաղաղ էր․ Փաշինյանը քարոզչության անսովոր երթուղի էր ընտրել՝ մետրոյից ավտոբուս, և՝՝ դռնեդուռ։ 

Դոլարի փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝ 485 դրամ, եվրոն 550 է՝ մոտ 4 դրամով էժան, նվազել է նաև բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ կազմելով 617 դրամ, ռուսական ռուբլին 7 ու 27 դրամ է։ 

Հայաստանում դեկտեմբերի 6-ի գիշերը սպասվում են տեղումներ, ցերեկը տեղումներ չեն կանխատեսնում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան: 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ