News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան քննադատել է Չինաստանի վերաբերմունքը երկրի արմատական մահմեդական թյուրքական ազգաբնակչության՝ ույղուրների նկատմամբ՝ անվանելով այն «մարդկության մեծագույն ամոթը», հաղորդում է The Guardian-ը:

«Չինաստանի իշխանությունների համակարգային ասիմիլյացիոն քաղաքականությունը թյուրքական ույղուրների նկատմամբ մարդկության մեծագույն ամոթն է»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Համի Աքսոյի հայտարարության մեջ:

Աքսոյը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան տեղեկացել էր ույղուր բանաստեղծ եւ երաժիշտ Աբդուրեհիմ Հեյիթի՝ բանտում «ողբերգական» մահվան մասին:

«Մեծ ցավով տեղեկացանք, որ հարգարժան բանաստեղծ Աբդուրեհիմ Հեյիթը, որը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, մահացել է բանտարկության երկրորդ տարում»,-նշվում է հայտարարության մեջ:

«Այդ ողբերգությունը ամրապնդել է Թուրքիայի հասարակության դիրքորոշումը Սինցզյանի շրջանում մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Այդ առնչությամբ Թուրքիան դիմել էր ՄԱԿ-ին՝ կոչ անելով «արդյունավետ քայլեր ձեռնարկել Սինցզյան շրջանում մարդկային ողբերգությանը վերջ տալու համար»:

Սինցսյանը ինքնավար մարզ է Չինաստանում , որը հիմնականում բնակեցված է թյուրքական ույղուրներով:

Որոշ երկրներ մեղադրում են Չինաստանին այդ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ ասիմիլյացիոն քաղաքականություն վարելու մեջ:

Համաձայն ՄԱԿ-ի փորձագետների զեկույցի՝ Չինաստանում բացված «պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության կենտրոններում» կան շուրջ մեկ միլիոն ույղուրներ եւ թյուրքական ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ:

Պեկինն, իր հերթին, հայտարարում է, որ տվյալ կենտրոնները նպաստում են, որ մարդիկ հեռու մնան ահաբեկչությունից եւ վերաինտեգրվեն հասարակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ