News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ երկօրյա պաշտոնական այցով Իրանում է ։ Թեհրանի «Սաադաբադ»  պալատում Փաշինյանին դիմավորել է նախագահ Ռոհանին։ Նրանք առանձին զրուցել են, ապա արդյունքերը ներկայացրել լրատվամիջոցներին ։ Այսպիսով իրանական կողմը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումների ծավալը, եռակողմ համագործակցություն սկսել` գազը արտահանելու դեպի Վրաստան, դիտարկվել է նաեւ քառակողմ ձեւաչափը՝ Ռուսաստանի հետ ։ Մեր հարեւանը պատրաստ է նաեւ մասնակցել Հյուսիս-Հարավ մայրուղու աշխատանքներին ։ Բացի այս՝ նաեւ փաստաթղթեր են ստորագրել՝ երկու հուշագիր տնտեսական բնույթի ։

«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն այսօր անցավ սովորականի պես աղմկոտ, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ դահլիճից ռեպլիկ հնչեց, ինչից հետո վիճաբանություն սկսվեց: Ընդմիջում հայտարարվեց, բայց քանի որ մարդիկ չէին հանդարտվում, դատարանը որոշեց գործը քննել դռնփակ ռեժիմով, այս անգամ մինչեւ դատաքննության ավարտ

Գեներալ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցը մնաց նույնը՝ կալանք։ Նրա պաշտպանները միջնորդել էին մոտ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Այսօր, դատարանը մերժեց միջնորդությունը։ Փաստաբանները նորից կփորձեն։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը Սաշիկ Սարգսյանը  Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին` պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը Արցախի բանակին է ուղղել։ ԱԱԾ-ն հաստատել է նաեւ, որ Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը դիմել է` Ծաղկաձորի իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։

Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազարյանի գործը քննվել է արագացված կարգով: Նա մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ-ի մի շարք հոդվածներով՝ կյանքի եւ առողջության, հասարակական անվտանգության դեմ եւ տնտեսական  ոլորտում կատարված հանցագործությունների համար: Կարեն Ղազարյանը գերի էր ընկել անցյալ  տարվա ամռանը, ունի հոգեկան հիվանդություն, սակայն Ադրբեջանի իշխանություններին նրան «դիվերսանտ» են ներկայացնում։

Մի քանի լրատվամիջոց քաղաքապետարանից ծանուցվել են, որ 5 օրում պետք է ազատեն տարածքները։ Այս պահանջը մտահոգել է լրագրողներին, հատկապես որ վտարվող խմբագրությունները հիմնականում նոր իշխանության քննադատներն են, ինչպես օրինակ՝ «Հրապարակ» օրաթերթը։ Ժուռնալիստների միության նախագահը սա համարել է արշավ մամուլի դեմ, որի պատվերն իջել է վերեւից։

Դոլարի փոխարժեքը, այսօր, հատել է 489 դրամի սահմանը, եվրոն 557 դրամ է, բրիտանական ֆունտը 649 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 28-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյուն, հովիտներում` թաց ձյուն: Երեւանում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2 վաղը ցերեկը՝ +2+4։

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ