Սոթք-Քարվաճառ ճանապարհին խողովակներով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատարը արգելափակվել է ձյան մեջ եւ երկկողմանի փակել ճանապարհը։ Երկու կողմից տասնյակ մեքենաներ են կուտակված։

Երթեւեկությունը խափանվել է մոտ 14։30-ին, եւ մինչ այս պահը ճանապարհը շարունակում է փակ մնալ։

NEWS.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ահազանգը ստացվել է 15։00-ին, դիմել են «Ճանշինին»՝ հատուկ տեխնիկա տրամադրելու համար․ նախնական տեղեկություններով՝ հատուկ տեխնիկան տեղ կհասնի ժամը 16։00-ին։