News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները քրդերի ցեղասպանություն են պատրաստում: Այս մասին Ahval պորտալի հետ հարցազրույցում հայտարարել է «Դեմոկրատական միության» քրդամետ կուսակցության համանախագահ Աիշա Հասսուն:

Նա հերքել է Անկարայի այն պնդումները, որ Սիրիայի քրդերը սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը՝ հայտարարելով, որ երկրի կառավարությունը սա օգտագործում է որպես արադարացում Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող շրջաններ ներխուժելու համար: Հասսուն նշել է, որ Թուրքիան չի ընդունում որեւէ ինքնավար քրդական կազմավորման գոյությունը:

«Թուրքիան քրդերի ցեղասպանության մասին որոշում է ընդունել, քանի որ հենց նրանց է համարում առաջին եւ վերջին թշնամի, այլ ոչ թե ԻՊ կամ «Ան Նուսրա ճակատի»  եւ ջիհադականների այլ խմբավորումների գրոհայիններին, որոնք հավատում են «Ալ Քաիդայի» գաղափարախոսությանը»,- նշել է քաղաքական գործիչը՝ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունն անվանելով «գաղութարարական նախագիծ, որն ապացուցվել է Իդլիբի, Աազազա ալ Բաբայի, Աֆրինի եւ Ջարաբուլասի օկուպացիայով»:

«Թուրքիան փորձում է ներխուժել տարածաշրջան: Թուրքական կարգավորման նախագծի վտանգավորությունն այն է, որ դա առաջին հերթին կախված է կրոնական ասպեկտից եւ սալաֆիների եւ ԻՊ-ից, «Ան Նուսրա ճակատի»  եւ ջիհադիստների այլ խմբավորումների ահաբեկիչների օգտագործումից, որոնք այսօր հավաքված են Իդլիբում: Եվ այս ամենը ծրագրել է Էրդողանը: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արեւելքի եւ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Հասսուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ