News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երևանի փողոցներում ասֆալտի վրա  #SutNikol գրությումբ գրաֆիտիները սպիտակ ներկով ջնջած  5 քաղաքացի ներկայացվել  է ոստիկանություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Վարչական արձանագրություն կազմելուց հետո նրանց բաց են թողել։

MEWS.am–ի տեղեկություններով՝ ոստիկանություն տարված քաղաքացիները  «Իմ քայլը» դաշինքի անդամներ են։

Հիշեցնենք, որ ապրիլի 15–ի առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվել։

Նրանք առավոտից նրանք եւ մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։  Երեկ էլ ՝ ապրիլի 18–ին,  մի խումբ քաղաքացիներ շրջել էին Երևանի փողոցներով և սպիտակ ներկով  ծածկել  #SutNikol գրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ