Դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի  համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է: Այս մասին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին խորհրդակցության ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է որպես հետեւանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում եւ բարենպաստ մեր տնտեսվարողների եւ, առաջին հերթին, արտահանողների համար»,- ասել է նա: