News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։

Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ դատավոր Վարդան Գրիգորյանը 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո հարուցված քրեական գործերով պաշտպան է եղել։ Մեր տեղեկություններով՝ թե՛ նախաքննության, եւ թե՛ դատաքննության ընթացքում նա պաշտպանել է գործով մեղադրյալներ Կառլեն Մանուչարյանին եւ Մհեր Սարգսյանին։

Նշենք, որ Գրիգորյանը փաստաբանությամբ է զբաղվել 2000–2014 թթ.։ Նա դատավոր է նշանակվել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Գրիգորյանը սկզբում աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 14-ին՝ նշանակվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր։ Մարտի 1–ի գործով անցնող մի քանի անձանց շահեր է ներկայացրել նաեւ Գրիգորյանի կինը՝ Աննա Ջուվանովան, որն այժմ էլ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։

Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը ներառում է այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ եւ այլն։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, վերաբերյալ քրեական գործը Վարդան Գրիգորյանին էր մակագրվել ապրիլի 29–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ