ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցի երկրորդ օրը Լոնդոնում ուղեկցվում է բուռն բողոքներով։

Բողոքներն սկսվել են նախօրեին։ Ընդ որում՝ բողոքների մասնակիցներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թրամփին հասկացնեն, որ թագավորությունում ուրախ չեն ընդունել նրան։ Օդանավակայանում, որտեղ պետք է վայրէջք կատարեր թիվ մեկ օդանավը, մի մեծ առնանդամ էին սարքել ու վրան գրել «Թրամփ, գլոբալ ջերմացումը գոյություն ունի»։

Այսօր առավոտյան  հսկայական փուչիկը քմահաճ փոքրիկ Թրամփի պատկերով թռչում էր բրիտանական մայրաքաղաքի վրայով։ Ավելին, Դոն Լեսեմը Ֆիլադելֆիայից 25 հազար դոլար էր ծախսել հսկայական ռոբոտացված Թրամփ-տիկնիկ պատրաստելու վրա, որը նստած է ոսկե զուգարանակոնքին, որն արտաբերում է Թրամփի հանրահայտ մտքերը. «Դավադրություն չկա», «Ֆեյք նորություններ»։ Լեսեմի խոսքով՝ նրա 5 մետրանոց արձանիկը նույնքան մեծ է, որքան Թրամփի էգոն։ Նա կարծում է, որ բրիտանացիները պետք է իմանան, որ կան ամերիկացիներ, որոնք չեն աջակցում Թրամփին։

Բողոքների ակցիաների մասնակիցները հագել են «Չկա Թրամփը, չկա ռասիզմը», «Թրամփի տեղը բանտն է» եւ նման այլ մակագրություններով շապիկներ։