News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում սկսվել են բյուջեի կատարողականի քննարկումները։ Այնտեղ էր նաեւ վարչապետ Փաշինյանը։ Ամենակարեւորը, ասաց, որ կարողացել են անել, մակրոտնտեսական կայունությունը ապահովելն էր։ Տնտեսական թվերից Փաշինյանը անցավ քաղաքական իրավիճակին։ ՀԱԿ ակտիվիստի են ծեծել, եւ երեկ դաշնակցական մի խումբ ծեծող էր հայտնվել, որոնք կամավոր հանձնվում էին ոստիկանությանը ։

Այս թեման Փաշինյանը զարգացրեց խորհրդարանի բակում արդեն լրագրողների հետ զրույցում:

Արցախում պատերազմ հրահրող այսպես ասած «դավադիրներին» եւս Փաշինյանը հիշեց։ Ովքեր են նրանք, անուններ չհնչեցին, բայց ակնարկ եղավ։

Խորհրդարանում իշխող «Իմ քայլը» մի քանի անգամ մերժեց ՍԴ դատավորի թեկնածուներին՝ սպասելով Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց։ Արդյոք սա փորձ է Սահմանադրական դատարանը քաղաքականացնելու․ Վահե Գրիգորյանի թեկնածությունը պնդելու պատասխանատվությունը Փաշինյանը թողեց նախագահի վրա, որ առաջադրել է նրան։

Խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ-ականները արձագանքեցին Վահե Գրիգորյանի թեկնածությանը՝ եթե ոչ լեգիտիմ է նախագահը, ինչպես պնդում է նրա թեկնածուն, արդյոք լեգիտիմ է ոչ լեգիտիմի թեկնածուն։

Իսկ ծեծողների կամ ծեծել խոստացողների խնդիրը ԼՀԿ-ի պատգամավորների կարծիքով ծագել է ընդհանուր անհադուրժողականությունից։

Մարտի 1–ի գործի շրջանակում առաջին անգամ սպանության կասկածանքով անձ է ձերբակալվել՝ Գեղամ Պետրոսյանը, որ այդ օրերին ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալն էր, նա կասկածվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար։ Արդյոք սպասվում են նոր բացահայտումներ, լրագրողները հարցրին Արթուր Վանեցյանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով: Փաշինյանը նաեւ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հումանիտար առաքելության նոր խումբ է Հայաստանից մեկնել Սիրիա։ Խմբում սակրավորներ են, բժիշկներ եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներ։ Սա երկրոդ խումբն է, որ Սիրիայում է հումանիտար նպատակով։ Հիշեցնենք, որ առաջին փուլով մեկնածներից մեկ սակրավոր ականազերծման ժամանակ տուժել էր՝ կորցնելով ոտնաթաթը, նա երկու անգամ վիրահատվել է եւ արդեն Երեւանում է։

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ամուսնու ծննդյան տարեդարձի լուսանկարները՝ կանխելով ու նաեւ հեգնելով հնարավոր քննադատությունները։ «Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում»,- գրել է նա։ 

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 479 դրամ, եվրոն 541 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 609, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 38 դրամ:

Հայաստանի որոշ շրջաններում հունիսի 6-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +37+39:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ