News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 27
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) կին պատգամավոր Հուդա Քայան Թուրքիայի խորհրդարանում գրավոր հարցադրում է ուղղել երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին Ստամբուլում հարձակման ենթարկված հայաստանցի կնոջ հետ կապված։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ HDP–ի պատգամավորի հարցադրման մեջ եղել են հետեւյալ կետերը. «Հարձակվողների ինքնության պարզման ուղղությամբ աշխատանքներ եղե՞լ են եւ ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Նմանատիպ հարձակումները կանխելու համար աշխատանքներ արվո՞ւմ են։ Հայերի տները թիրախավորած անձանցից քանի՞սն են ձերբակալվել։ Սամաթյա թաղամասում հայերի դեմ ազգայնական հարաձակումները կանխելու համար ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում»։

Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի Սամաթյա թաղամասում տան մուտքի մոտ դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված Արփինեին։  Հարեւանների ահազանգով Արփինեին արագ հիվանդանոց են հասցրել եւ օգնություն ցուցաբերել։

Հանցագործները հեռանալուց առաջ ասել են, թե սա դեռ սկիզբն է։

Ավելի ուշ հարձակման ենթարկված հայաստանցի ընտանիքը հայտնել էր, որ մոտ օրերս վերադառնալու են Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել