News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր՝ հունիսի 13–ին, աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը և տեղափոխվել է  ոստիկանության կադրերի ռեզերվ։

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա պաշտոնանկության հնարավոր պատճառների վերաբերյալ։

Նշենք, որ Նիկողայոս Եղիազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է։

Մանուշակ Պետրոսյանը Վերաքննիչում աշխատում է 2000թ-ից։ Նա միակ կին դատավորն է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այդ տարիներին էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, որը նույնպես ազատամարտիկ էր։

Օրերս 65–րդ տարեդարձի և կնոջ՝ թոշակի անցնելու կապակցությամբ ամուսինը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս պատճառով էլ ոստիկանապետն օրեր անց աշխատանքից ազատել է  Նիկողայոս Եղիազարյանին։

Տպել