Իսրայելի նախկին նախագահ, 65-ամյա Մոշե Կացավը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Տվյալ վճիռը Թել-Ավիվի դատարանը կայացրել է մարտի 22-ին:
Մոշե Կացավը մեղավոր է ճանաչվել իր ենթականերին բռնաբարելու երկու դրվագներով, սեռական ոտնձգությունների, անպարկեշտ պահվածքի եւ քննությանը խոչընդոտելու փորձերի մեջ: Սակայն Իսրայելի նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում:





























