News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Ալի Բաբաջանը լքեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ու հասկացնել տվեց, որ մտադիր է նոր կուսակցություն հիմնել՝ մարտահրավեր նետելու իր նախկին ղեկավարին, գրում է Ahval-ը:

Բաբաջանն ու նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որը եւս հայտնեց նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին, անկասկած, սխալներ են թույլ տվել: Սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն կարող վիճարկել ստատուս-քվոն, որը Էրդողանին փոխանցել է գերտերության ղեկավարման ղեկը:

Հաշվի առնելով այն, որ ԱԶԿ-ն մեծ թվով աջակիցներ ունի պահպանողական ընտրողների շրջանում, քիչ հավանական է, որ Բաբաջանի եւ Դավութօղլուի կուսակցությունները կթիրախավորեն հենց նախագահին: Ե՛վ Բաբաջանը, եւ՛ Դավութօղլուն աստիճանաբար առանձնանում էին Էրդողանից եւ նրա կուսակցությունից եւ այդպիսով կարողացան խուսափել նախագահի կողմից ցանկացած կոշտ քննադատությունից:

Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական խնդիրները՝ Անկարայի միջազգային վարկանիշի խնդիրն ու վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «էրդողանիզմը» սնանկացել է:

Այդուհանդերձ, նախագահն ու նրա կուսակցությունը նախկինի պես մեծ աջակցություն են վայելում: Այդպիսով, ոնր կուսակցությունները կարող են մարտահրավեր նետել եւ թուլացնել ԱԶԿ-ի եւ նրա աջակցման բազայի միջեւ գաղափարական կապը:

Չնայած դրան՝ ԱԶԿ շատ ընտրողներ Ստամբուլում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ աջակցեցին ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությանը:

Այդպիսով, Բաբաջանի ու Դավութօղլուի կուսակցությունները կարող են իրենց կողմը քաշել ընտրողների մի մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ